«Հայաստանի արտաքին դիվանագիտությունը երկու կողմից է կաղում: Ակնհայտ է, որ թույլ Հայաստանը չի կարող Արցախի համար լավագույն լուծումը գտնել: Միայն ուժեղ Հայաստանը կարող է հայանապաստ լուծում տալ: Տեսնենք, թե ինչ կստացվի: Չէի ցանկանա, որ գործող իշխանությունն այս հարցով ձախողվեր: Այն անվերադարձ կլինի»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը:
Ինչ վերաբերում է տարածքների հանձնման մասին շրջանառվող լուրերին, պատգամավորը նկատեց.
«Եկեք, ես ժլատ լինեմ գնահատականներ տալուց: Դա չի նշանակում, որ չկան գնահատականներ, կան և շատ խիստ են»: