Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտնել է, որ իրեն պատկանող Ահմատ-Հաջի Կադիրովի անվան ազգային ֆուտբոլային ակումբը՝ «Թերեկը», լիարժեք պայմանագիր է ստորագրել Գրիշա Սիմոնյանի հետ և նրա բուժման բոլոր ծախսերը վերցնում է իր վրա: Մնում է սպասել Գրիշայի ապաքինմանը, որից հետո վերջիսն առաջին անգամ հանդես կգա «Թերեկի» կազմում:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ազգությամբ հայ ֆուտբոլիստ 18-ամյա Գրիշա Սիմոնյանի մոտ գլխուղեղի չարորակ ուռուցք է հայտնաբերվել: