▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծեծկռտուք Սեւանում` ՀՀԿ թեկնածուների կողմնակիցների միջեւ.«Փաստ»

 օրաթերթը գրում է.

«Փաստին» հասած տեղեկություններով՝ երեկ մրցապայքարը թեժ է եղել նաեւ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում: Սեւանի կենտրոնում՝ եկեղեցու մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել ՀՀԿ–ից ռեյտինգայինով առաջադրված պատգամավոր Կարեն Բոթոյանի ու Սեւանի հացի գործարանի տնօրեն, թեկնածու Աշոտ Ավետիսյանի կողմնակիցների միջեւ: Ականատեսները պատմում են, որ կողմերն իրար հայհոյել են, ծեծել, անգամ բանը հասել է իրար արյունլվիկ անելուն:

ՀՀԿ–ականներին բաժանել է դեպքի վայր հասած ոստիկանությունը, որն էլ, սակայն, ականատես բնակիչներին հորդորել է ձայն չհանել, մոռանալ միջադեպի մասին:

ՀՀԿ թեկնածու Կարեն Բոթոյանը երեկ ողջ օրն անհասանելի էր, իսկ Աշոտ Ավետիսյանը «Փաստին» վստահեցրեց, որ նման բան չի եղել ու չէր կարող լինել: «Նման բան չի եղել Սեւանում: Եթե լիներ, ես տեղյակ կլինեի: Մենք Կարեն Բոթոյանի հետ նույն կուսակցությունից առաջադրված թեկնածուներ ենք, ո՞նց կարող է նման բան լինի»,– հայտարարեց Ավետիսյանը՝ հավելելով. «Նորմալ քարոզարշավ ա գնում, ամեն մեկն իր հնարավորության սահմաններում պայքարում է»:

Իսկ միջադեպի վկաները հաստատում են կատարվածը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին