«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով, վերջերս Գյումրու «Կում-կում» ռեստորանում ՔՊ-ականները ծեծկռտուք են սարքել։
Ըստ տեղեկությունների, Ախուրյան խոշորացված համայնքի նորընտիր ղեկավարի՝ ՔՊ-ական Զավեն Մանուկյանի ընտրվելու կապակցությամբ Գյումրի քաղաքի «Կում-կում» ռեստորանում հավաքվել են, որպեսզի շնորհավորեն Զավեն Մանուկյանին։
Ըստ «Հրապարակ»–ի տեղեկությունների, ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը ևս ներկա է եղել: Խնջույքի մասնակիցները խմել են, ոմանք հարբել և ռեստորանի այլ այցելուների հետ անհարգալից են վարվել, ինչն էլ ծեծկռտուքի առիթ է դարձել։
Ըստ ականատեսներից մեկի՝ ռեստորանի այլ այցելուների մեջ եղել են քրեական հեղինակություններ, որոնք չեն հանդուրժել իշխանականների նման պահվածքը և պատժել են չափն անցած ՔՊ- ականներին: Պատմեցին, որ ամենից շատ տուժել է ԱԺ պատգամավորը, ով իրեն լավ չի պահել:
«Փորձեցինք լուրի իսկությունը ճշտել Զավեն Մանուկյանից, Նա հերքեց՝ ասելով, որ որևէ միջադեպ չի եղել։
Կապ հաստատեցինք նաև ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի հետ, նա նույնպես հերքեց՝ ասելով. «Ով է այդ սուտ տեղեկությունը հայտնել»,- միաժամանակ փորձելով իմանալ ինֆորմացիայի աղբյուրի տվյալները։
Մեր հարցին, թե դուք վերջերս եղե՞լ եք «Կում-կում» ռեստորանում, պատգամավորը պատասխանեց. «Այո, մեկ անգամ եղել եմ»»,– գրում է կայքը։