▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծեծկռտուք՝ Մասիսի դպրոցներից մեկում

Ապրիլի 2-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ ժամը 10։55-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Մասիս քաղաքի 3-րդ դպրոցի 9 Բ դասարանի աշակերտներ՝ Հ․-ն, Ա․-ն և 8 Ա դասարանի Ա-ն վիճաբանել են նույն դպրոցի 8 Գ դասարանի աշակերտ 13-ամյա Կ․ Ա-ի հետ և նշված դպրոցի հետնամասում ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել վերջինիս՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Ըստ ֆոտոլրագրողի՝ պարզվել է, որ Հ-ն հանդիսանում է Արարատի մարզի բնակիչ 14-ամյա Հ․ Փ-ն, Ա-ն հանդիսանում է Արարատի մարզի բնակիչ 14-ամյա Ա․ Պ-ն, իսկ Ա-ն հանդիսանում է Արարատի մարզի բնակիչ 13-ամյա Ա․ Պ-ն և ապրիլի 1-ին մանկավարժի կողմից դիտողություն անելու և դիտողությունը չընդունելու հարցի շուրջ ժամը 15։00-ի սահմաններում նշված դպրոցի հետնամասում Հ․ Փ-ն, Ա․ Պ-ն և Ա․ Պ-ն ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Կ․ Ա-ին և պատճառել մարմնական վնասվածք։

Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։

Դիտեք նաև՝

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին