Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝
Երգչուհի Լայանան հանդես է եկել զուգերգով սկսնակ երգիչ Արմեն Մովսիսյանի հետ: Վերջիններս օրեր առաջ իրենց համատեղ «Չէ-չէ» երգի հիման վրա նկարահանել են տեսահոլովակ:
Asekose.am-ի թղթակիցը կապվել է Լայանայի հետ` նոր համագործակցության և նկարահանման ընթացքի մանրամասներն իմանալու նպատակով: Երգչուհու խոսքով` զուգերգով հանդես գալու առաջարկը եղել է Արմեն Մովսիսյանի կողմից, ինչին էլ Լայանան սիրով տվել է իր համաձայնությունը:
Մեր այն դիտարկմանը` արդյո՞ք համակարծիք չէ, որ նոր զուգերգն ինչ-որ առումով Արմենի համար ճանապարհ հարթելու միջոց է, Լայանան պատասխանեց.
«Եթե կարողանամ ճանապարհ հարթել (եթե կարելի է այդպես ասել) և օգտակար լինել Արմենին, միայն ուրախ կլինեմ, որովհետև բոլորիս միշտ այդ տեսակյունից որևէ մեկը պետք է: Անձամբ ես պատրաստ եմ հիմա նոր զուգերգ կատարել ավելի հայտնի մեկի հետ, որևէ վատ բան այդ առումով չեմ տեսնում»:
Խոսելով բուն երգից` Լայանան ասաց, որ «Չէ-չէ»-ն քնարական, սիրային երգ է.
«Նոր երգում կա զուգերգներին հատուկ սեր, կորուստ, թախիծ, այսինքն` ինչպես միշտ (ժպտում է): Երգը հոգեհարազատ է, որովհետև երաժշտությունը գրել է Ռիչարդ Մադլենյանը, խոսքերի հեղինակն Անահիտ Մխիթարյանն է: Տեսահոլովակի ռեժիսորի դերում հանդես է եկել Արտյոմ Հակոբյանը. ի դեպ` վերջինիս հետ առաջին անգամ եմ համագործակցում, բայց մեծ սիրով կրկին կաշխատեմ, ինչպես նաև նշեմ, որ տեսահոլովակի օպերատորը Սուրեն Թադեւոսյանն է, իսկ ոճաբանը` Արայիկ Գաբաջյանը»:
Լայանան նաև խոստովանեց, որ ի տարբերություն նախորդ անգամների` այս անգամ տեղյակ չէ տեսահոլովակի սցենարական զարգացումներին, քանի որ հերոսների դերում հանդես են եկել դերասաններ, և սյուժեն իր համար էլ է անակնկալ լինելու:
Նշենք, որ թեև Լայանան դժվարացավ հստակ նշել պրեմիերայի օրը, սակայն ասաց, որ տեսահոլովակի մոնտաժային աշխատանքներն արդեն սկսված են և այն իրեն երկար սպասեցնել չի տա:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան