▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չ՛դերասան» դերասանները (մաս 3)

esem.am-ը գրում է. Շարունակում ենք ներկայացնել միանգամայն այլ մասնագիտություն ունեցող դեմքերի, ովքեր նկարահանվել են հեռուստասերիալներում, ֆիլմերում ու հայտնի դարձել` որպես դերասան:

Լիկա Սալմանյան

19-ամյա Լիկա Սալմանյանի համար «Հարազատ թշնամի» հեռուստասերիալում նկարահանվելը առաջին փորձն էր այս ոլորտում: Լիկան սովորել է Երևանի պետական բժշկական քոլեջում և դերասանական կրթություն չունի:

Սպարտակ Պատվականյան

«Հարազատ թշնամի» հեռուստասերիալում Միշի կերպարը մարմնավորած Սպարտակ Պատվականյանը ևս դերասանական կրթություն չունի. նա ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի լողի բաժինը: Ինչպես շատերը, նա ևս ցանկություն ունի պրոֆեսիոնալ դառնալ ու այս ոլորտում հետագայում նույնպես ներկայանալ:

 

Մերի Մակարյան

Հայկական մի շարք հեռուստասերիալներից հայտնի Մերի Մակարյանը երրորդ փորձից ավարտել է Գավառի պետական համալսարանի Հայոց լեզվի և գրականության ֆակուլտետը: Մինչ «Դժվար ապրուստ», «Հարազատ թշնամի» սերիալներում նկարահանվելը, Mերին վարել է «Առավոտը Շանթում» հեռուստահաղորդումը և «Օդից փող» հեռուստախաղը։ Այժմ նա շարունակում է ներկայանալ որպես դերասանուհի և հաղորդավարուհի` նկարահանվելով «Լույսի պահապանը» սերիալում և վարելով «6-րդ զգայարան» հաղորդաշարը:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին