▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չբռնե՞նք Սահակաշվիլիին ՀՀ ազգային հերոսի կոչում շնորհենք

Ես երբեմն մտածում եմ այս կամ այն հարցի շուրջ: Այդ սովորությունը դեռ մանկուց ունեմ: Երեկ սկսեցի մտածել Սահակաշվիլի կերպարի մասին ու եկա մի եզրահանգման: Մտածում եմ չբռնենք ՀՀ ազգային հերոսի կոչում շնորհենք: Ասում են` «Դուխով տղա ա»:

Այնքան դուխով դուրս եկավ, որ ռուսներին պատերազմ հայտարարեց ու Օսեթիան Աբխազիայի հետ զիջեց, բայց սենց մի կարծիք կա` ինքը բացի «դուխով» լինելուց նաև արդարամիտա` ասեց. «Մեկա Օսեթիան ու Աբխազիան իմը չեն, ի՞նչ եմ անում, արի հրաժարվեմ դրանցից», սակայն հրաժարվելուց առաջ մի բան չհաշվարկեց ու դրա պատճառով խաղաղ բնակիչներ զովեցին:

Հիմա էլ ասում եմ, եթե Սահակաշվիլիի հետ մոտ մարդ կա, խնդրում եմ հետը խոսեք ու հարցրեք, հնարավո՞ր է Ջավախքնել հետ տա, ուղղակի առանց պատերազմ, որ զոհեր չլինեն: Թույլ ենք տալիս Ջավախքի հարցի շուրջ մտածելուց կարող է նաև փողկապ ծամել (ժողովրդի մեջ կարծիք կա, որ դա հին Սահակաշվիլիական ավանդույթ է, փողկապ ծամելուց ավելի հեշտ է մտածել): Համել բոլոր մեծ մարդիկ տարօրինակություններ ունեցել են: Հա չմոռանամ հիշեցնել, որ Սահակաշվիլինի ալիևների կլանի հետ մոտա: 

Էս մեր герой нашего времени-ին երեկ ելույթ ունեցավ ու «լուրջ» մտքեր արտահայտեց: Մենք սենց մենք նենց, բայց մոռացավ ասի, որ Վրաստանի արտաքին պարտքը շաաատ մեծ է դարձել: 

Հայաստանում այդ ելույթը լսելուց հետո, որոշները զոմբիացան (իմ կարծիքով Վրաստանում նրա ելույթը այդքան արձագանք չստացավ, որքան Հայաստանում): Ինձ զարմացնում է մի հարց, որոշ հայկական լրատվականներ ու մարդիկ ինչպես են .AZ-ից միանգամից դառնում.GE: 

Իսկ ելույթը լսելուց ու լուրջ մտքեր արտահայտելուց առաջ, մի հատ գնացեք Սևան տեսեք Սեևանից ազատ ելք կա դեպի ծով, նեղություն քաշեք փակ սահմանների քանակը հաշվեք, մի քիչ էլ մտավոր ունակություններով քարտեզ վերցրեք ու մեր աշխարհաքաղաքական դիրքը նայեք և ամենավերջում իրանց ու մեր տվյալները մի հատ համադրեք` համոզված եմ շատ նորանոր բացահայտումներ կանեք ձեզ համար: Ու կհամոզվեք, որ Սևանից դեպի Ծով ազատ ելք չկա:

Էդգար Խաչատրյան

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին