▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձայնդ կտրիր… հաղորդավարուհու և հյուրի վեճը համացանցի հիթ է դարձել

Համացանցում մեծ տարածում է  գտել Լիբանանցի հաղորդավարուհի Ռիմա Կարակիի հարցազրույցի տեսագրությունը՝ մահմեդական քարոզչի հետ: Տեսանյութում հաղորդավարուհին ուղիղ եթերի ժամանակ իր հյուրին՝ Հանի ալ-Սիբաեին հուշում է, որ իրենք քիչ եթերային ժամանակ ունեն և որ նա ըստ էության խոսի։ Դրանից հետո հյուրը հաղորդավարուհուն ասում է, որ «ձայնը կտրի», թողնի՝ ինքը խոսի։ Հաղորդավարուհին էլ  հյուրի նման պատասխանից հետո անջատում է  վերջինիս միկրոֆոնը՝ ասելով, որ զրույցը կշարունակվի միայն փոխադարձ հարգանքի մթնոլորտում։

Հատկանշականն այն է, որ նրանց քննարկման թեման քրիստոնյաների համագործակցությունն էր իսլամիստական խմբավորումների հետ։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին