«Ժամանակ» թերթը գրում է. «Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցած «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Արկադի Փելեշյանին ԱԺ ընտրություններից հետո առաջարկվել է Վանաձորի փոխքաղաքապետի պաշտոնը, եթե ըստ արժանվույն աշխատի ՀՀԿ-ի համար։
Մեզ հասած տեղեկություններով՝ ՀՎԿ-ի եւս երեք անդամի առաջարկվել է բաժնի պետերի պաշտոններ։ Վանաձորի գործող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց․ «Թեեւ քաղաքականության մեջ ոչինչ բացառել պետք չէ, բայց այս պահին որեւէ նման խոսակցություն չկա։ Ավելին՝ ոչինչ չեմ կարող ասել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում