▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ծախսատար նախագահը». Գեւորգ Պետրոսյան

Որ գրավոր հարցմամբ դիմեմ ՀՀ Նախագահի աշխատակազմ, վստահ եմ՝ անորոշ պատասխան եմ ստանալու, ուստի ճիշտ համարեցի հարցն այս եղանակով հնչեցնելը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, ով իր գրառումը վերնագրել է. ««Ծախսատար նախագահը»:

Նա, մասնավորապես, նշել է. «Ըստ Pastinfo-ի տեղեկատվության, պետական բյուջեից հատկացվող ամենաթանկ գործուղումները վայելել է ՀՀ նախագահը:

Այո՜, վայելել է՝ օդում եւ ցամաքում, գուցեեւ՝ ջրում:

Ինձ, որպես ՀՀ քաղաքացի, հետաքրքիր է՝ ի՞նչ են մեր երկրին տվել 123 միլիոն դրամի գործուղումները, կոնկրետ ի՞նչ խնդիրներ են լուծվել այդ այցերով, ո՞րն է մեր պետուտյան հասույթը:

Հասկացանք՝ իր պաշտոնակալման առաջին իսկ վայրկյանից Նախագահը երբեւէ չի կատարել Սահմանադրության պահպանմանը հետեւելու՝ իր սահմանադրական պարտականությունը, իսկի կողքով էլ չի անցել:

Բայց ի՞նչ է նա արել երկրի սահմաններից դուրս՝ հանուն երկրի:

Միայն ինքը գիտի, մեկ էլ՝ Ամենազոր Աստվածը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին