«Քաղաքացիների հետ բազմաթիվ հանդիպումներն ինձ հուշում են, որ պետք է հանդես գամ ուղերձով»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ապա ներկայացրեց այն.
«Ժողովրդական վերջնագիր. Նախագահներն ու ֆինանսիստները, որոնք ճնշում են մեզ՝ դատարկ են ինչպես իրենց կյանքը: Իրենց փողն անպետք է, ինպես իրենց արտադրանքը, որը աղբ է: Բոլոր օբյեկտները իրենց կուռքն են ու իմասատազրկված՝ ինչպես իրենց դրոշակները:
Աշխարհի մասին իրենց բոլոր գաղափարներն աննպատակ են՝ ինչպես իրենց հեռուստատեսային ալիքները: Իրենց խոսքը ճնշման լեզուն է: Հիշի՛ր, նա ով վերահսկում է քո կյանքը, ստեղծում է արգելք գոյության:
Իմացի՛ր, դու ի զորու ես տապալել հանցավոր հանրաքվեն:
Դո՛ւրս եկեք տնից:
Ընդվզե՛ք ապօրինի գործողությունների դեմ:
Ծաղրե՛ք ձեր վրա փաթաթված հանցավոր հանրաքվեն:
Ձեր ձեռքը վերցրե՛ք Ձեր գյուղի, քաղաքի եւ համայնքի վերահսկողությունը:
Գիտակցի՛ր, իշխանությունը դու ես:
Մի՛ գնա, եթե կգնաս՝ պատռիր, ոչնչացրու քվեաթերթիկը. միջոցների ընտրությունը քոնն է:
Հասկացրո՛ւ կողքինիդ, որ այս հանրաքվեն հանցագործություն է:
Երիտասարդ աղջիկներ և տղաներ, ձեր ստեղծագործ մտքով առաջնորդեք ձեր համայնքները՝ գրավեք հարթակները:
Կանա՛յք ձեր վրա է պատասխանատվությունը, ձեր ձեռքում է երկրի ապագան՝ ուղղորդվեք ձեր կամքով:
Տոնի՛ր քո ազատությունը:
Անի Կարապետյան