«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների շրջանում վերջերս տեղեկություն էր տարածվել, որ «Երդվյալ ազատամարտիկների միության» նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանը պատրաստվում է լքել կուսակցությունը:
Թերթ.am-ը տեղեկատվությունը փորձեց ճշտել Ռուբեն Գևորգյանից։ Նա նշեց, որ շրջանառվող խոսակցությունները իրականության համապատասխանում են:
«Մեկ ժամ առաջ եմ դիմում գրել, կուսակցությունից դուրս գալու վերաբերյալ»,-ասաց նա:
Ռուբեն Գևորգյանն ասաց, որ այս պահին մանրամասներ չի ներկայացնի, բայց վստահեցրեց, որ ոչ մի դաշինքի չի միանալու:
Շարունակությունը` սկզբնաղբյուրում: