Դիտեք նաև՝
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Լոս Անջելեսում ավելի քան 130 հազար մարդ է մասնակցել Հայոց ցեղասպանության 100–ամյակին նվիրված քայլերթին։ Մասնակիցների շարքերում են եղել նաև ԱՄՆ-ում բնակվող հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից շատերը՝ Հարութ Փամբուկչյանը, Արմենչիկը, Տիգրան Ասատրյանը, Նորոն, Անի Քրիստին և ուրիշներ:
Ձախ Հարութը քայլերթի մասնակիցների հետ միասին հնչեցրել է ՀՀ օրհներգը, իսկ ավելի ուշ այդ տեսանյութը ֆեյսբուքյան իր էջում տեղեդրելով գրել է՝«Ազգիս համար»: