▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցավում եմ Եռաբլուրում զոհվածների մայրերի հետ կատարվածի համար, կհանդիպեմ նրանց հետ․ Վահե Ղազարյան

Ցավում եմ Եռաբլուրում զոհվածների մայրերի հետ կատարվածի համար, կհանդիպեմ նրանց հետ․ Վահե Ղազարյան

Թարմացված․ Այսօրվա ասուլիսի ժամանակ դիմելով ՆԳ նախարար Վահե Ղազարյանին՝ լրագրողներից մեկը հարցրեց. «Ասացիք՝ ցանկություն կա՝ ունենալ ձեր երազած ՆԳՆ-ը, ինչպիսի՞ն է այն, արդյոք այդտեղ չեն լինելու ծեծող, խոշտանգող ու, մեղմ ասած, անգրագետ ոստիկաններ»: Ղազարյանն արձագանքեց. «Իրոք ունենք դեպքեր, որոնք ոչ մեկիս կողմից չեն արդարացվում: 2023-ին ձևավորեցինք ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչություն, ու իմ կողմից խնդիր է դրված՝ խիստ պայքարել բռնության ու կոռուպցիայի դեմ: Իրենց աշխատանքի գնահատականը լինելու է դա»:

Թարմացված․ Ասուլիսի ժամանակ լրագրողները ՆԳ նախարարից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ են պարեկները կանգնեցրել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի մեքենան, արդյո՞ք հրահանգը ստացել են Փաշինյանից: «Ընդամենը տեղյակ եմ, որ պարեկային ծառայողը զգուշացրել է, որ շարասյունով երթևեկելու իրավունք չկա: Գիտեմ, որ շատ կուլտուրական մոտեցել է մեր ծառայողն ու զգուշացրել, ավելորդ բան, ինձ թվում է՝ թույլ չի տվել, եթե այլ բան կա, կխնդրեմ ներկայացնել»,- ասել է Ղազարյանը:

Թարմացված․ «Կա՞ լարվածություն ձեր ու ձեր տեղակալների միջև, մասնավորապես, Արփինե Սարգսյանի: Ըստ տեղեկությունների՝ նա աչք ունի ձեր աթոռի վրա»,- այսօրվա ասուլիսի ժամանակ դիմելով ՆԳ նախարար Վահե Ղազարյանին՝ հարցրեց լրագրողը: Ղազարյանը ժպտաց, ապա պատասխանեց. «Ես շատ լավ հարաբերությունների մեջ եմ իմ բոլոր տեղակալների հետ, աշխատանքային ջերմ հարաբերությունների մեջ եմ տիկին Սարգսյանի հետ: Ու հետո, մի բան, էլի. ոչ մեկիս համար սա հավերժ չի, մի օր եկել ենք, մի օր գնալու ենք»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին