▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ցավակցում են», «աջակցում» ու « ***կցում»-ով ուրիշ լիքը բան անում, սակայն երբեք չեն ապրումակցում․․․

Ռուսական աստղերն իրար հերթ չտալով ներողություն են խնդրում «մերկ երեկույթ»-ին մասնակցելու համար՝ և ոչ միայն նրա համար, որ ,հետևելով դրես-կոդին, հյուրերը կիսամերկ են եղե, այլ որ մարդիկ անընդունելի են համարել զվարճանալը, երբ «Ռուսաստանը հատուկ գործողություն է վարում»/նկատի ունեն Ուկրաինայում շարունակվող պատերազմը/:
Հայաստանում վերջին տարիներին իրար հաջորդող ողբերգությունները, Արցախի հայաթափումը, երկրում տիրող աղքատությունն ու տարբեր խմբերի սոցիալական ծանր վիճակը հայ «աստղերին» երբեք հետ չի պահել զվարճանքներից, քեֆերից, ուտուշ-խմուշներից, գլամուրային երեկոներից, որոնց ոչ միայն երջանիկ հայացքով մասնակցել են , այլ նաև դրանցից լուսանկարներ էր հրապարակել սոցիալական ցանցի իրենց էջերում։
Ինչ իմանաս, գուցե «մերկ երեկույթ» էլ է տեղի ունեցել հայ աստղերի մասնակցությամբ, բայց լուսանկարաներն այնքան զավեշտալի են եղել, որ նույնիսկ ինքնասիրահարված «աստղիկներ»-ն են զգացել, որ ամոթ է այն հրապարակայնացնել։


Չնայած «ամոթ» բառը նրանց հետ անհամատեղելի է, քանի որ նրանցից շատերը համացանցում ու եթերում «կույս» են, իսկ դրանցից անդին՝ «անհույս»։
Համացանցում նրանք խոսում են սովածներին ու աղքատներին օգնելու մասին, իսկ տարբեր ճոխ  հյուրասիրություններից իրենց կերածն ու խմածը՝ ագահաբար տեղադրում նույն սոցցանցերում։
Սգում են Զինվորի մահն ու Հայրենիքի կորուստը, սակայն մի քանի ժամ հետո հայտնվում ՝ ինչ-որ «կոորպորատիվում» կամ ինչ-որ օլիգարխի կամ ընկերության տված «ճաշի» սեղանի շուրջ։
Այդպես է, որովհետև , թերևս, երկրորդ դեպքում են «աստղիկներ»-ն իրենց հետ ավելի հաշտ ու համերաշխ ու «անկեղծ», երկրորդ դեպքում նրանց գործն է, իսկ առաջինում ձևը։
Ու այստեղ է, որ վստահաբար կարող ես ասել, որ ռուսական «մերկ երեկույթ»-ի մասնակցողներն ավելի բարոյական ու ազնիվ են , քան «կեղծավորների երեկույթներ»-ի արդեն մաշված դեմքերը։
Նրանք «ցավակցում են», «աջակցում» ու « ***կցում»-ով ուրիշ լիքը բան անում, սակայն երբեք չեն ապրումակցում․․․
Լուսանկարը՝ երաժիշտներից մեկի էջից է։

 

Ա․Գրիգորյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին