▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանն իր թիմին զգուշացրել է՝ գործում ենք զգույշ. ԲՀԿ-ականները կարգի են բերել թղթերը

«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր թիմին զգուշացրել է՝ գործում ենք զգույշ, խոսում ենք զուսպ, որ իշխանություններին առիթ չտանք ավելորդ ակտիվության ու հակաքայլերի:

Առաջին հերթին զգուշացրել է Գյումրու նախկին քաղաքապետ, իշխանությունների թիրախում հայտնված Վարդան Ղուկասյանին: Իսկ հնարավո՞ր է ստուգումներ սկսեն ԲՀԿ-ական գործարարների բիզնեսներում։ «Թող սկսեն»,- վստահ պատասխանել է մեր աղբյուրը՝ շեշտելով, որ ԲՀԿ-ականներն իրենց թղթերը կարգի են բերել դեռեւս փետրվարյան ապստամբությունից հետո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին