«Ժամանակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 25-ին Գագիկ Ծառուկյանն իր տարեդարձը նշել է Մոնակոյում: Նա Երեւանից չարթերային թռիչքով մեկնել է նոյեմբերի 24-ին:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ծառուկյանն իր 60-ամյակը նշել է նեղ ընտանեկան միջավայրում: Ծննդյան տարեդարձին չեն կարողացել մասնակցել ոչ հայաստանցի, ոչ արտասահմանցի ընկերներն ու ազգականները:
Ծառուկյանն ու ընտանիքը որոշել են տարեդարձը նշել միասին: Ծննդյան արարողությանը ներկա են գտնվել Ծառուկյանի հայրը, մայրը, կինը, որդիները եւ դուստրերն իրենց ամուսինների հետ: Ծառուկյանը Հայաստան է վերադառնալու այսօր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում