«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ այսօր Գագիկ Ծառուկյանը հանդես կգա հայտարարությամբ եւ քաղաքականություն վերադառնալու մասին։ Շուրջ երեք ամիս շարունակվող թնջուկը վերջապես կհասնի իր լրումին։ Հայտարարությունից հետո Ծառուկյանին սատարող ԲՀԿ-ն եւ այլ աջակից գործիչներ կսկսեն աշխատել նրա գլխավորած ցուցակի վրա։
Մեր տեղեկություններով՝ Ծառուկյանի վերադարձը Սերժ Սարգսյանի հետ մինչեւ վերջ համաձայնեցված չի եղել, եւ իշխանությունն այժմ ստիպված է լինելու քաղաքական դաշտի նոր դասավորություն մտածել այլ «ընդդիմադիր» ուժերի համար։ Ծառուկյանի վերադարձից ամենամեծ մտահոգությունն ունեն Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան տանդեմին միացած ուժերը, որոնց նպատակն է Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն, «Հայկական վերածնունդ»-ը եւ ՀԱԿ-ը, որոնց համապատասխան ձայներն ու տոկոսները ԱԺ-ում կախված էին Ծառուկյանի վերադառնալու որոշումից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում