▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանին վերադառնալու մտքից հետ պահելու խնդրանքով Սերժ Սարգսյանին են դիմել.«Ժամանակ»

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՅԴ-ականները Սերժ Սարգսյանին վերջնագիր են ներկայացրել, որպեսզի համոզի Ծառուկյանին հրաժարվել քաղաքականություն վերադառնալու մտքից։

Մեզ հասած տեղեկություններով՝ ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանի հուղարկավորության համար Հայաստան ժամանած ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին եւս, որը բավականին ջերմ հարաբերություններ ունի Գագիկ Ծառուկյանի հետ, դաշնակցականները խնդրել են խոսել Ծառուկյանի հետ, սակայն Բակո Սահակյանը հրաժարվել է միջամուխ լինել՝ նշելով, որ դա Ծառուկյանի անձնական որոշման հարցն է։ Ծառուկյանին վերադառնալու մտքից հետ պահելու խնդրանքով Սերժ Սարգսյանին է դիմել նաեւ «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին