▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանի խոսքը գետնով տվեցին

ԲՀԿ խմբակցության ներսում լուրջ կրքեր են հասունանում: Թեեւ ԲՀԿ-ն որոշել էր դեմ քվեարկել «նոր» կառավարության ծրագրին, սակայն խմբակցության ոչ բոլոր պատգամավորները ենթարկվեցին այդ որոշմանը: Գրիգորի Մարգարյանն (Բելաջիոյի Գրիշ) ու Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ), օրինակ, չեն մասնակցել քվեարկությանը: Ավելին, նրանք, իմանալով խմբակցության որոշման մասին, քվեարկությունից առաջ դուրս են եկել դահլիճից, որպեսզի կառավարության ծրագրին «դեմ» չքվեարկեն: Այս իրողությունն առաջացրել է ԲՀԿ-ականներից շատերի զայրույթը:

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ այդ պատգամավորների վարքագիծն առաջիկայում կքննարկվի կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մոտ: Ի դեպ, նշենք, որ նախորդ գումարման խորհրդարանում Ղարագյոզյանը եղել է ՀՀԿ խմբակցության անդամ, իսկ Մարգարյանը՝ ՕԵԿ: Հիմա նրանք ԲՀԿ-ում են:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին