▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանի կողմից հարցը դրված է՝ վերադարձնել տրված եւ աննպատակ ծախսած կամ չծախսած գումարները.«Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Արդեն հայտնի են այն պատգամավորների անունները, ովքեր, այսպես ասած, զոռով ստացան իրենց հասանելիք մանդատները Ծառուկյան դաշինքից: Սակայն, ըստ տեղեկությունների, վերոնշյալ պատգամավորներին դժվար աշխատանքային գործընթաց է սպասվում: ԲՀԿ-ական կուլիսներում խոսակցություններ են պտտվում, թե նրանք հեշտ չեն մարսելու այս արդյունքը:

Մեր տեղեկություններով՝ վերջիններս պարտավորություններ էին ստանձնել 10-հազարական ձայներ բերել Ծառուկյան դաշինքին, բայց նրանցից ոչ մեկը դա չի ապահովել, եւ արդյունքում ստացել կամ բերել են քիչ ձայներ: Ձայների ձեռքբերման համար նրանց Ծառուկյանի կողմից տրվել է յուրաքանչյուրին 100-150 մլն դրամ: Այժմ Ծառուկյանի կողմից հարցը դրված է՝ կամ ենթարկվել «թագավորի» հրահանգին եւ հրաժարական տալ, կամ էլ վերադարձնել տրված եւ աննպատակ ծախսած կամ գուցե եւ չծախսած գումարները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին