▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանի «ինադու»

Սերժ Սարգսյանի երդմնակալությանը ՀՀ Սահմանադրության մայր օրինակը դահլիճ տարավ ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանը: Ըստ պաշտոնական մեկնաբանության` Ա. Պետրոսյանին է այս գործը վստահվել, քանի որ նա ՍԴ միակ կին անդամն է: Քաղաքական շրջանակները, սակայն, համոզված են, որ այստեղ կա նաև մեկ այլ ենթատեքստ. Արևիկ Պետրոսյանը նախկինում ԲՀԿ-ական էր, Աժ փոխնախագահը: Սակայն հենց ԲՀԿ ճնշմամբ նա հրաժարական տվեց, որոշ ժամանակ անց դարձավ ՍԴ անդամ` դադարեցնելով իր անդամակցությունը ԲՀԿ-ին: Եվ ահա շատերը համոզված են, որ իշխանությունները, իմանալով որ երդմնակալությանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր քաղաքական թիմով չի մասնակցելու, հենց Արևիկ Պետրոս-յանին են գործուղել` նրա «ինադու»:

 

«Ժողովուրդ»

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին