«Հրապարակ» թերթը գրում է. «Մեզ հասած տեղեկություններով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին վերագրվող ընտրակաշառքի գործն ԱԱԾ-ն կարճել է։ Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանը գործը կարճելու միջնորդություն է ուղարկել դատախազություն: Մեր հարցին ի պատասխան՝ դատախազությունից հորդորեցին գրավոր հարցում ուղարկել։ Փաստաբանը չհերքեց, որ միջնորդություն է ներկայացրել, սակայն ասաց` իրեն հայտնի չէ՝ գործը կարճվե՞լ է, թե՞ ոչ: Բայց հավելեց, որ տեւական ժամանակ է՝ Ծառուկյանի նկատմամբ քննչական գործողություններ չեն իրականացվում։
Հիշեցնենք, որ խոսքը շուրջ երեք տարի՝ 2020-ի հունիսից քննվող գործի մասին է, որը վերաբերում է 2017 թվականի ընտրություններին: Ըստ մեղադրանքի` իբր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին ընտրակաշառք էր բաժանվել, եւ որոշ քաղաքացիներ ցուցմունքներ էին տվել։ Այդ գործի շրջանակներում 2020-ին կալանավորվեց նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, իսկ ավելի ուշ վերաքննիչ դատարանը նրան ազատ արձակեց:
անուկյանի դեմ ցուցմունք տված միակ անձը «Երեւանշին» ընկերության տնօրեն Վազգեն Պողոսյանն էր, ում ցուցմունքը, ըստ էության, բավարար չէր Մանուկյանին պատժելու համար: Այս տարեսկզբին պարզ դարձավ, որ Մանուկյանի դեմ հարուցված գործը կարճվել է, ինչից հետո բնական է, որ Ծառուկյանի պաշտպանի միջնորդությունն ԱԱԾ-ն պետք է բավարարի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում