▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանը փորձում է տոտալ վերահսկողություն իրակացնել բոլոր ֆեդերացիաների նկատմամբ. Արթուր Գևորգյան

 

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը հանդես է եկել հայտարարությամբ.

 

 

 

 

 

 

 

 

 

«Հարգելի հայրենակիցներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ և լրագրողներ, վերջին ժամանակներում բռնցքամարտի ազգային ֆեդերացիայի շուրջ ստեղծված արհեստածին լարվածության շուրջ ցանկանում եմ մի քանի նկատառում ներկայացնել, այսպես.

1. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԿ-ն ստեղծվել է տարիներ առաջ և արդեն իսկ ձևավորված ավանդույթներից բացի, մեծ հեղինակություն է վայելում նաև բռնցքամարտի միջազգային հեղինակավոր կառույցներում:

2. Փաստացի մի քանի օր առաջ Ֆեդերացիան ևս մեկ անգամ ապացուցեց իր բարձր կարգը Թուրքիայում ընթացող հեղինակավոր մրցաշարի ժամանակ, զբաղեցնելով թիմային պատվավոր 3-րդ հորիզոնականը:

3. Ֆեդերացիայում, ինչպես յուրաքանչյուր հեղինակավոր կառույցում, կարող են լինել խնդիրներ:

4. Ֆեդերացիան իր անդամների և բռնցքամարտի ներկայացուցիչների համար միշտ բաց է եղել քննարկումների, խնդիրների լուծման համար:

5. Ինչպես հայտնի է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը փորձել և փորձում է տոտալ վերահսկողություն իրակացնել բոլոր ֆեդերացիաների նկատմամբ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

6. Բռնցքամարտի Ֆեդերացիան նույնպես անմասն չմնաց նման փորձերից:

7. Ֆեդերացիան մասնատելու փորձն անհաջողության մատնելուց հետո վերջինս փորձեց որոշ դժգոհ ներկայացուցիչների միջոցով (ի դեպ, նրանցից շատերը ֆեդերացիայից հեռացվել են օբյեկտիվ և հիմնավոր պատճառներով, օրինակ աղջիկ մարզիկին հայհոյելու, հարվածելու և այլն) ժողով կազմակերպել և հայտարարել, թե իբր նա կարող է ֆեդերացիան չճանաչել, ՀԱՕԿ-ը հանդիսանում է ֆեդերացիան հաստատողը (անհասկանալի իրավական ձևակերպումներ) և ՀԱՕԿ-ը, որ ֆեդերացիային ճանաչեց, այն ֆեդերացիան էլ ԱԻԲԱ-ն է ճանաչելու, ՀԱՕԿ-ը պետք է ստորագրի և ճանաչի, թե որ ֆեդերացիային է տեղ տալիս (տեսաձայնագրությունն առկա է):

8. Դրանից հետո անհասկանալի նամակ ստացանք սպորտի նախարարությունից, որտեղ գրված էր, թե իբր ֆեդերացիայի անդամները բողոքում են, բայց գրված չէր ինչն են բողոքում, ինչից են դժգոհ:

9. Պատասխան նամակով արձագանքեցի, որ չենք բացառում բողոք լինի, բայց բողոքին ընթացք տալու համար պետք է հասկանանք բողոքի բովանդակությունը: Առաջարկեցինք ֆեդերացիայի ներսում կազմակերպել բաց քննարկումներ, և հայտնեցինք, որ ցանկացած բարձրացված խնդիր պատրաստ ենք քննարկել և լուծումներ գտնել:

10. Այս առաջարկս և նախարարության և «բողոքողների» կողմից անարձագանք մնաց:

11. Հետևություն. իրական բողոք լինելու դեպքում առնվազն բողոքի բովանդակությունը կբացահայտվեր:

12. Ֆեդերացիայի և մարզիկների վերջին հաջողությունների ֆոնին կոմիտեն և ՀԱՕԿ-ը դիմեցին ամենավտանգավոր և անհեթեթ քայլին՝ ստեղծեցին նոր անվանմամբ ֆեդերացիա, որի անվանումը շփոթության աստիճան նման է ֆեդերացիայի անվանմանը:

13. Ելույթ ունեցան, իբր Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիան՝ ԱԻԲԱ-ն այսուհետ կճանաչի իրենց ֆեդերացիան:
Այսպիսով ցանկանում եմ որոշ արկածախնդիրների մի քանի պարզ իրողություն ներկայացնել, որը գուցե վերջիններիս հետ պահի չգիտակցված քայլեր անելուց:
Նախարարությունը և Կոմիտեն իրավունք չունեն ԱԻԲԱ-ին ներկայացնել այլ ֆեդերացիայի մի քանի պարզ պատճառներով:

1. ԱԻԲԱ-ն արդեն իսկ ճանաչում է ֆեդերացիան և ես՝որպես ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, առաջադրված թեկնածու եմ ԱԻԲԱ-ի գործադիր մարմնի ընտրությանը:

2. Մի պահ պատկերացնենք, որ ամեն տարի, կամ ամեն մի քանի տարին մեկ մարզաշխարհի ղեկավարությունը փոխվում է, ինչ է նշանակում, յուրաքանչյուր նոր ղեկավար պետք է նոր ֆեդերացիա հիմնադրի, սա ուղղակի աբսուրդի ժանրից է և բռնցքամարտի աշխարհին օտար մի երևույթ:

3. Ենթադրենք վաղը մեկ այլ անձի կողմից հիմնադրվում է ֆեդերացիա, որի անվանումը նույնն է, ուղղակի բառերի տեղերն են փոխվում, արդյո՞ք պետք է նոր ֆեդերացիան հովանավորողները հասնեն նրան, որ նորը միջազգային հարթակներում հանդես գա:

Այս նախաձեռնության հեղինակներն արդյոք այս անհեթեթ քայլն անելիս մտածել են բումերանգի էֆեկտի մասին:

Այս՝ անձնական ամբիցիաներից բխող գործելաոճը վտանգավոր է և խարխլում է հայկական բռնցքամարտի ամուր սյուները:

Իսկապես այսօր միջազգային հարթակներում հեղինակավոր բռնցքամարտի դպրոց ունենք և այս քայլերով փորձ է արվում առաջին հերթին հարվածի տակ դնել այդ ձեռքբերումները, որոնք օրինական չեն:

Արկածախնդիրներին հորդորում եմ ձեռնպահ մնալ նման ապօրինի փորձեր կատարելուց:

Թույլ չենք տալու ցեխ շպրտել բռնցքամարտի վրա:

Հարգանքով՝ ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյան»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին