▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանը մտադիր է առանձնազրույց ունենալ Սերժ Սարգսյանի հետ. ուշագրավ մանրամասներ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանն առաջիկա երկուշաբթի վերադառնալու է Հայաստան եւ անմիջապես սկսելու է քաղաքականություն իր հնարավոր վերադարձի շուրջ քննարկումները քաղաքական, գործարար, հասարակական շրջանակների հետ:

Ծառուկյանը մտադիր է ոչ թե քաղաքականություն վերադառնալ որպես ԲՀԿ առաջնորդ, այլ ծրագրում է դառնալ վերկուսակցական համահայկական մի մարմնի առաջնորդ, որի մաս կարող է կազմել նաեւ ԲՀԿ-ն:
Վերադարձի շուրջ իր ծրագրերի վերաբերյալ Ծառուկյանը մտադիր է առանձնազրույցի ունենալ Սերժ Սարգսյանի հետ:

Մեզ հաջողվել է ուշագրավ մանրամասներ իմանալ: Նշենք, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձի հիմնական նախաձեռնողները Ծառուկյանի ներկա եւ նախկին խոսնակներն են՝ Խաչիկ Գալստյանն ու Իվետա Տոնոյանը, ինչպես նաեւ lurer.com կայքի սեփականատեր Արման Վարդանյանը:

Նրանք իրենց հետագա ճակատագիրը, ինչ-որ բան ձեռնարկելու շանսը տեսնում են հենց Ծառուկյանի վերադարձով պայմանավորված»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին