«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը վերջերս մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ արտեկրում հանդիպելու առաջարկը:
2015 թ. փետրվարից Ծառուկյանի եւ Քոչարյանի հարաբերությունները խիստ լարված են մնում, եւ կասկած չկա, որ Քոչարյանը ցանկանում է վերջնականապես պարզել՝ կա՞ միասին գնալու հնարավորություն, թե՞ ոչ: Քոչարյանի հետ հանդիպման առաջարկի մերժումը նշանակում է, որ Ծառուկյանն իրեն չի տեսնում Սեյրան Օհանյան-Վանդան Օսկանյան տանդեմում, եւ նրա ծրագրերն այժմ բոլորովին այլ ուղղությամբ են:
Միեւնույն ժամանակ, Ծառուկյանի ուշացող հայտարարությունը շարունակում է լարված պահել քաղաքական դաշտի գրեթե բոլոր սուբյեկտներին, առավելապես իշխանությանը, պրոքոչարյանական ուժերին, որոնք վստահ են, որ Ծառուկյանը վերջին պահին հրաժարվելու է վերադառնալու մտքից, եւ ԲՀԿ-ի յուրայիններին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում