«168 ժամ»-ի տեղեկություններով` վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանի վերանշանակումից հետո ԲՀԿ գործարար թևի ներկայացուցիչները փորձում են հասնել նրան, որ կուսակցությունը հաշտեցման եզրեր գտնի վարչապետի հետ: Ի պատասխան դրա` ԲՀԿ քաղաքական թևն առաջարկում է կուրսի կոշտացում, ինչի արտահայտությունն էր Վարդան Օսկանյանի ընդդիմություն դառնալու առաջարկը: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի համար «ոչ իշխանություն, ոչ ընդդիմություն» տարբերակը շարունակում է մնալ ամենաընդունելին: Ծառուկյանը կուսակցության ամբողջականությունը պաշտպանելու և իրար հակամարտ թևերին հաշտեցնելու համար շուտով կհայտարարի, որ պատրաստվում են 2017-ի Աժ և 2018-ի նախագահական ընտրություններին: Իսկ որպեսզի դա համոզիչ լինի, Ծառուկյանը պետք է բացատրի, թե ինչու չառաջադրվեց 2013թ. նախագահական ընտրություններում, և հիմնավորի, որ 2018թ. այդ խոչընդոտները վերացած կլինեն, և այլևս ոչինչ չի խանգարի իրեն` առաջադրվել և դառնալ նախագահ: Եթե «Ծառուկյան` նախագահ» կարգախոսը համոզիչ չհնչի, ապա ԲՀԿ-ն կարող է բաժանվել, այն էլ` մի քանի մասերի, գործարարների, արմատական ընդդիմադիրների, չեզոք ապաքաղաքականների:
Ծառուկյանը կհայտարարի, որ իրենք պատրաստվում են 17-ի Աժ և 18-ի նախագահական ընտրությունների՞ն
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet