▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանը հրաժարակա՞ն կտա ԱԱԽ անդամի պաշտոնից

Երեկ «Հայկական ժամանակ» թերթի թղթակիցը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից հետաքրքրվել է՝ արդյո՞ք Ծառուկյանը հրաժարական է տալու Ազգային անվտանգության խորհրդի անդամի պաշտոնից։

««Այս պահին որեւէ նման հարց չի քննարկվում, եւ եթե այդ հարցի հետ կապված նորություն լինի, ապա հանրությունն անպայման կտեղեկացվի այդ մասին»,- պատասխանել է Տոնոյանը։

Սույն հարցն այժմեական դարձավ այն բանից հետո, երբ որոշվեց, որ սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը կառավարության նոր կազմում չի ընդգրկվելու։ Ռոստոմյանն իհարկե նախարար դառնալուց հետո սառեցրել էր իր անդամությունը ԲՀԿ-ին, բայց հայտնի էր, որ նա նախկին կառավարությունում ԲՀԿ-ի ներկայացուցիչն էր։ Քանի որ Երեւանի ավագանու ընտրություններից հետո նոր իրավիճակ ստեղծվեց, եւ ԲՀԿ-ին այլ դեր է վերապահվելու, ենթադրվում էր, որ Ծառուկյանն արդեն պետք է հրաժարվի Անվտանգության խորհրդի անդամությունից։ Հիշեցնենք, երբ ժամանակին Դաշնակցությունը դուրս եկավ իշխող կոալիցիայի կազմից, հրաժարվեց իր բոլոր պաշտոններից, այդ թվում՝ ԱԺ հանձնաժողովների նախագահների, Արմեն Ռոստոմյանն էլ լքեց Անվտանգության խորհուրդը։ Բայց եթե ԱԺ հանձնաժողովներն այժմ այլ կերպ են ձեւավորվում (Դոնթի բանաձեւով), ապա ԱԱԽ-ում բան չի փոխվել։ Այնինչ, կոալիցիայում չընդգկվելուց հետո Ծառուկյանը ոչ միայն չլքեց ԱԱԽ կազմը, այլեւ պարբերաբար, որպես ԱԱԽ անդամ,ճանապարհում կամ դիմավորում է Սերժ Սարգսյանին՝ որեւէ երկիր մեկնելիս կամ վերադառնալիս»,- գրում է «Հայկական ժամանակը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին