▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանը չի ցանկանում Լյուդմիլա Սարգսյանին ընդգրկել դաշինքի կազմում.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Թեև ՎՍԴՀԿ-ի ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը հայտարարել է, որ իրենց հետագա ճանապարհը, նախընտրական համագործակցությունը պատկերացնում են միայն Գագիկ Ծառուկյանի հետ, քանի որ տարիներ շարունակ իրենց համագործակցությունը արդյունավետ է եղել, սակայն Ծառուկյանը այդպես էլ չի համաձայնում նրան ընդգրկել դաշինքի կազմում։

Մեզ հասած տեղեկություններով՝ Լյուդմիլա Սարգսյանը անկախ բանակցություններից այդպես էլ չի ընդգրկվելու դաշինքի համամասնական ցուցակ։ Լյուդմիլա Սարգսյանը, սակայն, «Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ անկախ արդյունքներից՝ իրենք սատարելու են «Ծառուկյան» դաշինքին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին