▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանը 60-ամյակը նշելու է արտերկրում. իսկ ովքե՞ր են հրավիրված.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ պատմական համագումարից առաջ Հայաստանում եւս մեկ «պատմական» իրադարձություն է տեղի ունենալու. նոյեմբերի 25-ին լրանալու է Գագիկ Ծառուկյանի 60-ամյակը:

Մեր տեղեկություններով` նա տարեդարձը Հայաստանում չի նշելու. քաղաքական մուտքի պատրաստվող, սակայն այս մասին դեռեւս հայտարարություն չարած Ծառուկյանը չի ցանկանում ավելորդ անգամ իր վրա ուշադրություն սեւեռել եւ, ինչպես մնացյալ տարիներին, 60-ամյակը` ընտանյոք, նշելու է արտերկրում:

Հարցին՝ ո՞ր երկրում, խնամոնք` Աբրահամյանները, Մանուկյանները, Սուքիասյանները, որպես ընտանիքի անդամներ, նույնպե՞ս մասնակցելու են արարողությանը, Գագիկ Ծառուկյանի մամլո քարտուղար Իվետա Տոնոյանն ասաց. «Վստահաբար` նշելու է ընտանիքի հետ, իսկ թե որտեղ եւ ում հետ, դա անձնական տիրույթ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին