▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ծառուկյան» դաշինքում պլանները կտրուկ փոխվել են.«Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Տարբեր կուսակցություններից դուրս մնացած եւ «Ծառուկյան դաշինքին»՝ որպես ԱԺ անցնելու լավագույն տարբերակ հարած քաղաքական դեմքերի հարցում ընտրությունների քարոզարշավից առաջ բուռն քննարկումներ են ընթացել։ Նախնական տարբերակով դաշինքի ցուցակում պետք է լինեին ոչ միայն «Միասնություն» շարժման ջահելները, այլեւ Ստեփան Դեմիրճյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Խաչատուր Սուքիասյանը, Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանի թիմը եւ ուրիշներ։ 

Գագիկ Ծառուկյանը նախատեսում էր մեծ, համահայկական կոնսոլիդացիա իրականացնել։ Դրան մի մասով խանգարել է Նաիրա Զոհրաբյանը, մյուս մասով՝ այդ անձանց ամբիցիաները։ Մեր տեղեկություններով, այս օրերին դաշինքի համար «պրոբլեմներ» ստեղծած որոշ անձանց, ասենք՝ Արարատ Զուրաբյանի, Մանուկ Սուքիասյանի, Մուշեղ Սաղաթելյանի ընդգրկվելուն էլ դեմ է եղել խնամին՝ Հովիկ Աբրահամյանը, սակայն մայր գետից զատված «առվակի» տեսակետը չի անցել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին