▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ծառուկյան» դաշինքում Դեմիրճյանին առաջարկվել է 5-րդ, իսկ Օհանյանի դաշինքում` 3-րդ տեղը. Ո՞րը նա կընտրի.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը վերջին շրջանում ակտիվ քննարկումների մեջ է հայաստանյան խճճված քաղաքական դաշտի գրեթե բոլոր ուժերի հետ:

Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները՝ այս օրերին Ս.Դեմիրճյանը հանդիպումներ է ունեցել ՀԱԿ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, «Համախմբում» կուսակցության, «Ելք» դաշինքի ներկայացուցիչների, Գագիկ Ծառուկյանի եւ անգամ Արթուր Բաղդասարյանի հետ: Քննարկումների հիմնական թեման խորհրդարանական ընտրություններն են եղել:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Ծառուկյան» դաշինքում Դեմիրճյանին առաջարկվել է 5-րդ, իսկ Օհանյանի գլխավորությամբ ձեւավորվելիք դաշինքում` 3-րդ հորիզոնականը: Սակայն Ստեփան Դեմիրճյանը այդպես էլ չի կարողանում հասկանալ, թե որ դաշինքին միանալն է իրեն քաղաքականապես եւ անձնապես ձեռնտու:

Հավելենք, որ Դեմիրճյանին իրենց կողքին ցանկանում են տեսնել նաեւ ՀԱԿ-ում, որտեղ նրան առաջարկվել է երկրորդ հորիզոնականը: Սակայն Դեմիրճյանը որեւէ մեկին վերջնական պատասխան չի տվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին