▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյան դաշինքում ցուցակների պատճառով հրմշտոց է.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ծառուկյան դաշինքում, մասնավորապես ԲՀԿ սեկտորում, խուլ դժգոհություն կա համամասնական եւ ռեյտինգային ցուցակներում ընդգրկվելիք քաղաքական ուժերից եւ գործիչներից` ընդհուպ մինչեւ Ստեփան Դեմիրճյան, որի «էռան», ըստ ԲՀԿ-ականների, ավարտվել է դեռ 2003 թվականին, երբ նա գնաց «թեյ խմելու»:

Սակայն ամենաշատը ԲՀԿ-ականների «ներվերի» վրա ազդում են գաղափարական, լիբերալ, լուրջ ուղի անցած «տղերքը»` ի դեմս նախկին արտգործնախարար, երկար տարիներ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ, ղարաբաղյան խնդրի լավագույն գիտակ Ալեքսանդր Արզումանյանի եւ նրա «նապարնիկ» Արարատ Զուրաբյանի, որոնք արեւմտյան արժեկիրներ են։ «ԵՏՄ-ին վերաբերող հենց առաջին իսկ քվեարկության-քննարկման ժամանակ նրանք հակադրվելու են մեզ»,- «բողոքեց» ռուսոֆիլ ԲՀԿ-ականը, որին էլ ավելի զայրացրել էր հնչակներից Նարեկ Գալստյանի «ընտրությունը»` «կարգին կնիկ» Լյուդմիլա Սարգսյանի փոխարեն. «Մոռացել են, որ Նարեկ Գալստյանը վարչապետ Տիգրան Սարգսյանի խորհրդականն էր ու գենետիկորեն անհամատեղելի ԲՀԿ-ի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին