«Ժամանակ» թերթը գրում է. ««Ծառուկյան» դաշինք խմբակցության մասնակցությունը ապրիլին ձեւավորվելիք նոր կառավարությանը մեծ չափով կախված է «Ելք» խմբակցությունում տեղի ունեցող զարգացումներից:
Թեեւ ի սկզբանե որոշված էր, որ Ազգային համաձայնության կառավարության ձեւավորման ծրագրի շրջանակներում «Ծառուկյան» դաշինքը եւս կարող է մաս կազմել կոալիցիային, սակայն «Ելք»-ի պառակտման հնարավորությունը չեղարկում է այդ ծրագիրը:
Եթե «Ելք» դաշինքը իսկապես պառակտվի, իսկ ամեն ինչ տանում է դրան, ապա «Ծառուկյան» դաշինքի կոալիցիա մտնելը ընդհանրապես կվերացնի խորհրդարանական ընդդիմությունը, ինչը ձեռնտու չէ նաեւ իշխանությանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում