▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չարլզ 3-րդի մահվան մասին լուրերը չեն հաստատվել Բուքինգհեմյան պալատի կողմից

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդի մահվան մասին լուրերը չեն հաստատվել Բուքինգհեմյան պալատի կողմից:

Ավելի վաղ համացանցում հայտնվել էր համապատասխան հաղորդագրությամբ սքրինշոթ՝ Բուքինգհեմյան պալատի անունից: Այն հրապարակել էին ռուսական մի շարք լրատվամիջոցներ և թելեգրամյան ալիքներ, սակայն բրիտանական լրատվամիջոցներում և Բուքինգհեմյան պալատի կայքում նման հաղորդագրություն չի հրապարակվել:

Եղիսաբեթ II-ի որդին գահ է բարձրացել մեկ տարի առաջ։ 75-ամյա ժառանգի թագադրումը տեղի է ունեցել 2023 թվականի մայիսի 6-ին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին