Ծառայությունների ոլորտում նվազել են օդային փոխադրումների գները
Բնակչությանը մատուցած ծառայությունների գներն այս տարվա հունիսին մայիսի համեմատ մնացել են անփոփոխ:
Ծառայությունների որոշ տեսակների սակագներն աճել են, մյուսներինը` նվազել: համաձայն ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկությունների, 0,1-1,1 տոկոս աճ են ունեցել բնակարանային-կոմունալ, կենցաղային բնույթի, իրավական եւ բանկային, հանրային սննդի, մշակույթի ոլորտի, բուժսպասարկման ծառայությունները:
Տրանսպորտային փոխադրումների ոլորտում արձանագրվել է 2,7 տոկոս գների նվազում, պայմանավորված օդային տրանսպորտով ուղեւորների փոխադրավարձի 6,4 տոկոս նվազման հետ: Կապի, կրթության եւ գիտության ոլորտներում հունիսին մայիսի համեմատ սակագները մնացել են անփոփոխ: