▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չարաշահումներ բժշկական ապահովագրության ոլորտում. «Ժողովուրդ»

«Հայաստանում գործում են 9 ապահովագրական ընկերություններ, որոնց գործունեության հետ կապված բողոքները հիմնականում վերաբերում են «ԱՊՊԱ»–ի հետ կապված խնդիրներին։ Սակայն «Ժողովուրդ»–ը ահազանգ ստացավ քաղաքացուց, որը պատմեց ապահովագրական ընկերության կողմից բոլորովին այլ տեսակի չարաշահման մասին։ Մեզ դիմած քաղաքացին փաստում է, որ ինքը «Արմենիա ինշուրանս» ընկերությունում առողջության ապահովագրություն է ձեռք բերել՝ արտերկիր մեկնելու համար։ Սակայն, երբ արտերկրում գտնվելիս նրա մոտ առողջական խնդիրներ են առաջացել, այդպես էլ չի կարողացել իր ապահովագրական ծառայությունից օգտվել։ Ավելին՝ Հայաստան վերադառնալուց և փոխհատուցում ստանալ փորձելուց հետո պարզվել է, որ իր տվյալները նշված ապահովագրական ընկերության բազայում նշված չեն։ Այս դեպքում հարց է ծագում՝ իսկ ինչպե՞ս Է «Արմենիա ինշուրանս» ընկերությունը մարդուն ապահովագրական գրքույկ տվել, և այդ փաստաթուղթը որքանո՞վ է իրական։ «Արմենիա ինշուրանս»–ից պարզաբանում ստանալու «Ժողովուրդ»–ի բոլոր ջանքերն ապարդյուն անցան։ Պարզվեց՝ տնօրինությունը նման հարցերով չի զբաղվում»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին