▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառ ու ծաղիկ տնկող քաղաքապետը էդ խնդիրը Մայրապետյանի հետ լուծողը չէ

Երևան քաղաքի Պուշկին փողոցի թիվ 14 հասցեում գործարար Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ Դիվելոփըրս» ՍՊԸ-ի կողմից կառուցվող հյուրանոցային համալիրի շինարարությունը շարունակվում է՝ անտեսելով հարակից շենքերի բնակիչները բողոքները և այն, որ գործը գտնվում է դատարանում:

galatv.am-ն է գրում ու հիշեցնում, որ այդ շինարարության արդյունքում քանդվելու է ԱՕԿՍ-ը և դրան հարակից ևս մեկ պատմամշակութային հուշարձան:

«Մեր քաղաքը» նախաձեռնության ակտիվիստ Վարդան Գերավետյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշել է, որ այս գործը արդեն դատարանում է կես տարուց ավելի և ոչ մի արդյունք դեռևս չկա:

Բնակիչները նաև նամակով դիմել են Սերժ Սարգսյանին, և նրա հանձնարարականով ստեղծվել է գերատեսչական հանձնաժողով , որը պետք է այդ հարցերը քննարկեր, որոշում կայացներ, սակայն դրանով ևս ոչ մի վերջնական լուծում չեն ստացել:

Երբ գործը դատարանում գտնվում էր նախնական փուլում, դատարանի որոշմամբ 20 օրով կասեցվել էր շինարարությունը, սակայն Գերավետյանի խոսքով՝ հետագայում նորից ապօրինությունը շարունակվում է:

«...Պուշկին 38 շենքի բակում էլի նույն ձևով կառուցում էին, էլի նույն ոչ բարով Մայրապետյանն էր կառուցապատողը: Էլի դիմեցինք դատարան, էլի ձգձգվեց: Այն ժամանակ քաղաքապետը Կարեն Կարապետյանն էր, և նա էր թույլտվությունը ստորագրել: Բերեցինք ցույց տվեցինք՝ ինչի տակ է ստորագրել, ինքը բավականին նեղվեց: Փորձում էինք ինչ-որ կոմպրոմիսային տարբերակ գտնել, էն էլ փոխվեց, իսկ ներկայիս ոչ գործունյա, ծառ ու ծաղիկ տնկող քաղաքապետը եկավ, ու ինքը էդ խնդիրը Մայրապետյանի հետ լուծողը չէ»,- հավելել է Վարդան Գերավետյանը:

Մանրամասներն` այստեղ: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին