▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չափազանց անհանգստացած եմ. սկանդալային մոդել Անիտա Հարությունյանն անկեղծանում է

Դիտեք նաև՝

Սկանդալային մոդել Անիտա Հարությունյանն, ով մշտապես հանդես է գալիս մերկ ֆոտոշարքերով և վերջին շրջանում հանդես եկավ իր «Կլեոպատրա»-ի թեմայով ֆոտոշարքով ակտիվ իր կարծիքն է հայտնում ամբողջ աշխարհում տիրող իրավիճակի մասին: Իր ֆեյսբուքյան էջում Անիտան նշել է, որ չափազանց անհանգստացած է այն ամենով ինչ կատարվում է այս պահին ամբողջ աշխարհում.

/filemanager/uploads/Anita_Harutyunyan.jpg

«Այո, ես պատրաստ եմ քննարկել ու քննադատել այն ամենն ինչ կապված է իմ երկրի հետ: Իրականում սարսափելի է այն ինչ այսօր կատարվում է ամբողջ աշխարհում: Մենք պետք է զգոն լինենք, մտածենք մեր ծնողների և տատիկ պապիկների մասին, քանի որ նրանք են վտանգավոր գոտում: Անծանոթ ու կարիքավոր տարեցներին օգնելու հարցում ես արդեն մեծ ներդրում ունեցել եմ՝մասնակցել եմ բարեգործական ակցիաներին: Այդ առումով խիղճս հանգիստ է: Ուզում եմ համախմբված լինենք, ուզում եմ, որ բոլորն իրենց տեղում լինեն ու մատների արանքով չնայեն այս իրավիճակին: Կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր հնարավորություն ունեն միանան մեզ ու օգնեն բոլոր նրանց, ովքեր այս պահին մեր կարիքն ունեն: Սիրում եմ քեզ ազգ իմ, թող Աստված մեզ բոլորիս պահապան լինի»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին