Թայվանի Թայփեյ քաղաքում ընթացքող 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերի ծանրամարտի 105+ կգ քաշային կարգում Գոռ Մինասյանը դարձել էչեմպիոնի կոչումը:
ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ՝ Ունիվերսիադայի ոսկե մեդալը Մինասյանը նվաճել է երկամարտի 430 կգ արդյունքով: Պոկում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահել է 200 կգ, իսկ հրումում ՝ 230 կգ:
Մինչ այս 105 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանն էր դարձել իր քաշային կարգում Ունիվերսիադայի չեմպիոն: Այդ կոչումը Մարտիրոսյանը նվաճել էր երկամարտի 401 կգ (180+221) արդյունքով: