▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծանրամարտի Հայաստանի հավաքականը առաջինն է մեդալների հաշվարկում

Հայստանի ծանրամարտի հավաքականը մեդալային ընդհանուր հաշվարկով զբաղեցրեց առաջին տեղը: Հայ ծանրորդները Ֆորդեում նվաճել են 8 ոսկե, 7 արծաթե և 3 բրոնզե մեդալ: Երկրորդ տեղում Թուրքիան է, երրորդում` Ուկրաինան:

Իսկ թիմային հաշվարկում ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկրորդն է: Հայկական թիմը հավաքեց 503 միավոր: Առաջին տեղում Ռուսաստանի թիմն է` 524 միավորով, երրորդ տեղում՝ Թուրքիան:

Եվրոպայի այս առաջնությունում աշխարհամասի չեմպիոն դարձավ Անդրանիկ Կարապետյանը: Փոխչեմպիոնի կոչումը նվաճեց Տիգրան Մարտիրոսյանը: Վանիկ Ավետիսյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Գոռ Մինասյանը՝ երկու արծաթե մեդալ, իսկ Սիմոն Մարտիրոսյանը բրոնզե մեդալ:

Հիշեցնենք, որ ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականը 449 միավորով դարձավ Եվրոպայի թիմային առաջնության հաղթող: Երկրորդ տեղւմ 435 միավորով Ուկրաինայի թիմն է, եռյակի վերջում՝ Թուրքիան է ընդամենը 399 միավորով:

Կանանց հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն դարձան Հռիփսիմե Խուրշուդյանը և Նազիկ Ավդալյանը: Սոնա Պողոսյանը 4-րդն տեղում է, Արփինե Դալալյանը՝ 6-րդ, Աննա Գովելյանը՝ 9-րդ, Իզաբելլա Յայլյանը՝ 10-րդ, և Քրիստինե Պետրոսյանը՝ 5-րդ:

 

Նորվեգիա, Ֆորդե

ՀԱՕԿ լրատվության բաժին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին