«Իմ քայլը՝ հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջեց ներկայացված տաղավարներով, լսեց արտադրողների խնդիրների ու ձեռքբերումների մասին: Պարզվում է, որ Կոտայքի մարզում նաև խնձորի չիպս են արտադրում, որի տուփը, կարծես թե, խնդիրներ ուներ բացվելու հետ: Վարչապետ Փաշինյանը բացելու մի քանի փորձ կատարելուց հետո ի վերջո կարողացավ բացել չիպսի տուփը, սակայն ամբողջ չիպս թափվեց, որից հետո վարչապետին չիպսի նոր տուփ տվեցին:
«Չարը խափանվեց: Ծանոթներին հեշտ բացվո՞ղն եք տալիս»,-կատակեց վարչապետը:
Դիտեք նաև՝