▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Սերժ Սարգսյանին

Քիչ առաջ ՀՀ Նախագահը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ չի պատրաստվում երրորդ անգամ դառնալ նախագահ և նույնիսկ եթե լինեն սահմանադրական փոփոխություններ, ապա այդ ժամանակ ևս չի զբաղեցնի վարաչետի պաշտոնը: Վերջինս համոզմունք հայտնեց, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի երկրի կառավարման ղեկին Հայաստանում: Կարծում եմ այս հայտարարությունը մեր քաղաքական դաշտում շատ ավելի անսպասելի էր, քան վարչապետի հրաժարականը: Սրանով նախագահ Սարգսյանը մի քանի հարցի շուրջ վերջակետ դրեց:

Նախ սրանով հօդս ցնդեցին բոլոր այն շահարկումները, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է շարունակել իր ղեկավարումը նախագահի պաշտոնավորման ժամկետը լրանալուց հետո: Նա մեկընդմիշը հստակություն մտցրեց այս հարցի շուրջ: Երկրոդ` նա շատ լավ հասկացնել տվեց, որ ոչ մի պաշտոնաթող նախագահ հանկարծ հույսեր չփայփայի, որ կարող է կրկին գամել իշխանական ղեկին: 
Այս պարագայում ես ցանկաում եմ պարզապես շնորհակալություն հայտնել Սերժ Սարգսյանին իր ազնվության համար: Այո´, սա իր կողմից ազնիվ և ողջունելի քայլ էր, և այդ քայլը նա արեց գալիք նախագահական ընտրություններից դեռ չորս տարի առաջ` առանց ինչ-որ ավելորդ ինտրիգներ պահպանելով:

Սրանով, սակայն, վերջ չդրվեց մեկ այլ, ինտրիգի. Ո՞վ է ի վերջո դառնալու երկրի վարչապետը: Ո՞ւմ կառաջարդի հանրապետական կուսակցությունն ի դեմս Սերժ Սարգսյանի: Հարցերի հարցը սա է, քանի որ այդ որոշումից կարող է կախված լինել մեր հետագա առնվազն 14 տարիների քաղաքական պատմությունը: Նկատի ունեմ հաջորդ վարաչեպտը կարող է և դառնալ երկրի նախագահ, եթե իհարկե սահմանադրությունը չփոխվի և դրա նպատակահարմարությունն անհետանա:

Սպասենք առաջիկա զարգացումներին:

Վազգեն Ղազարյան

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ և, մասնավորապես ասել է` Ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու ՀՀ Նախագահ, չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին