▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցանկանում էի կրակ տեսնել ֆուտբոլիստների աչքերում. Վարդան Մինասյան

Հայաստանի Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփել է Ավստրիայում անցկացրած ընկերական խաղերը Մալթայի և Մոլդովայի հավաքականների հետ:

 

 

 

 

 

«Նախևառաջ պետք է ասեմ, որ մենք երկու հավաք էինք նախատեսել անցկացնել, բայց այստեղի հավաքը ցավոք չկայացավ: Ցանկանում էինք թիմին ներկայացնել մեր փիլիսոփայությունը, այն, թե ինչպես ենք ցանկանում խաղալ:  Ցանկանում էինք նաև երկու սխեմա մշակել, ինչպես նաև պատկերացում կազմել մեր բոլոր նորեկների մասին:

 

 

 

 

 

 

 

Այս առումով կարող եմ ասել, որ թիմն ինձ համար 70%-ով  նոր էր: Ես պետք է հիմնվեմ ֆուտբոլիստների որակի և ցանկության վրա, ու շատ հարցերի պատասխան ստացա այս հավաքի ընթացքում: Ցանկանում էի կրակ տեսնել ֆուտբոլիստների աչքերում, ցանկություն տեսնել:

Դրական տեղաշարժ եմ տեսել մեր հավաքականի մոտ: Ազգերի լիգայում պետք է հասնենք առավելագույնի: 8 խաղ ենք անցկացնելու, որոնք բոլորն էլ խաղալու ենք հաղթելու համար, 8 փոքր եզրափակիչ ենք անցկացնելու: Ոչ մի այլ արդյունք չի կարող գոհացնել մեզ»,- ասել է Վարդան Մինասյանը:

Տեսանյութը՝ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին