▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չանդրադառնալ «մուտիլովկաներին»... «Հրապարակ»

 

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունը դեռ մամլո խոսնակ չունի: Հովիկ Աբրահամյանի՝ ԱԺ նախագահության «օրոք» նույնպես այս հարցը բավական բարդ լուծվեց: Կառավարության պարագայում այն ավելի է բարդացել: Բանն այն է, որ փորձում են նոր «մոդել» կիրառել, չանդրադառնալ մամուլում բարձրացված ոչ ֆունդամենտալ հարցերին, «մուտիլովկաներին», կենտրոնանալ ասելիք ունեցող նյութերի վրա։

Ի դեպ, կառավարությունում, ինչպես եւ ԱԺ-ում, Հովիկ Աբրահամյանի շուրջ ինտրիգների պակաս չկա։ Ընդ որում՝ փորձ է արվում ամեն ինչ բարդել Դավիթ Հարությունյանի վրա, ով ինչ անում է՝ ասում են Հովիկը կապ չունի, Դավիթն է»։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`  «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին