Ֆրանսիացի լրագրողնորը ֆիլմ են նկարահանում Հայաստանի հավաքականի և Շախտյորի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին, տեղեկացնում է Սպորտ.am-ը: Հենրիխի մոր՝ Մարինա Թաշչյանի խոսքով ֆիլմը կփորձի ներկայացնել Մխիթարյանի անցած ճանապարհը.
- Ֆիլմի մի փոքր հատվածում նաև ես եմ նկարահանվել: Իսկ ընդհանուր նկարահանումներին մասնակցել են մարզչական շտաբի ներկայացուցիչները, ընկերները, խաղընկերները և մարդիկ, ովքեր ճանաչում են Մխիթարյանին: Առհասարակ՝ ֆիլմի հեղինակներին հետաքրքրում է Հենրիխի հետ կապված ամեն ինչ:
Վավերագրական ֆիլմը պատրաստ կլինի ապրիլի 6-ին և կցուցադրվի Canal+ հեռուստաալիքով: Քանի որ Հայաստանում այդ հեռուստաալիքը չի հեռարձակվում, հայ ֆուտբոլասերը հնարավորություն կունենա դիտելու ֆիլմը համացանցի օգնությամբ: