Pastinfo.am-ը գրում է. Հերթական բռնաբարության դեպքն արձանագրվել է ոչ ավելի, ոչ պակաս հասարակական վայրում՝ Երևանի «Նյու Յորք» բարում: Ըստ քրեական գործի նյութերի՝ երեւանցի երիտասարդն աղջկա հետ գնացել է բար, առանձնացել առանձնասենյակում եւ հենց այնտեղ էլ բռնություն գործադրելով՝ սեռական հարաբերություն ունեցել նրա հետ։
Տղամարդու գործողությունները որակվել են որպես բռնաբարություն եւ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում