Viva.ua-ն գրում է,որ փոփ արքայադստեր նոր տեսահոլովակը բրիտանական հեռուստաընկերություններով կհեռարձակվի միայն երեկոյան ժամը 22:00-ից հետո: Բրիթնի Սփիրսի այս տեսահոլովակի շուրջ աղմուկի պատճառը bitch բառն է, որը 19 անգամ հնչում է երգում, և այդ բառի նեոնային գրառման ֆոնի վրա պարում է գեղեցկուհին, ինչպես նաև «սադո-մազո» ոճի տեսարանը, որն անթույլատրելի է համարվել ցերեկային ժամերին ցուցադրության համար:
Երգչուհուն առաջարկել են կտրել բաց տեսարանները և երգի տեքստում կրճատել bitch բառերի քանակը, որից հետո այն կթույլատրվի հեռարձակել ցերեկային ժամերին: Կհամաձայնվի արդյոք Բրիթնին նման«կրճատմանը», թե ոչ, հայտնի չէ, եթե հաշվի առնենք, որ ողջ երգը կառուցված է հենց այս բառի վրա: Իսկ մենք՝ համացանցի օգտատերերս, կարող ենք վայելել այս տեսահոլովակը ողջ օրվա ընթացքում: