▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բրիջիտ Մակրոնն առաջարկել է «ոսկե գնդերով առնանդամի» տեսքով նոր սրաձող

Ֆրանսիայի նախագահի տիկինը՝ Բրիջիտ Մակրոնը, առաջարկել է Փարիզի Աստվածամոր տաճարի նոր սրաձողը կառուցել «ոսկե գնդերով առնանդամի» տեսքով, նշել է մշակույթի նախկին նախարար, 76-ամյա Ռոզելին Բաչելոն, գրել է Daily Mail-ը։

Իր հուշերում Բաչելոն պատմել է, թե ինչպես է ցնցվել, երբ առաջին տիկինը ճաշկերույթի ժամանակ ներկայացրել է իր համարձակ ծրագրերը կուլտային տաճարի վերաբերյալ։

Այն բանից հետո, երբ հրդեհը 2019թ. ոչնչացրեց գոթական տաճարի մեծ մասը, Էմանուել Մակրոնը միջազգային մրցույթ է անցկացրել տաճարի տանիքի եւ սրաձողի վերականգնման համար։ Այն բուռն բանակռիվների առիթ է տվել. ոմանք ցանկանում էին, որպեսզի 850-ամյա շենքը վերադարձվի իր նախկին փառքին, մյուսները ցանկանում էին, որ նրա դիզայնը ժամանակակից լինի։

Բաչելոն, որին Մակրոնն աշխատանքից ազատել է անցած տարի, մերժել է մոդեռնիստական առաջարկները, որոնք ներառել են ածխաջրածնային մանրաթելով տանիք՝ ծածկված նրբաթերթ ոսկով, ջերմոց, բաց առաստաղ եւ տանիք՝ լրիվ կառուցված գունավոր ապակուց։

Նախկին նախարարը իր «682 օր» նոր գրքում գրել է, որ Ելիսեյան պալատը Մակրոնի ցուցումով առաջ է մղել նոր զարմանահրաշ պլաններ, որոնց նա փորձել է հակահարված տալ։

«Չեմ մոռանա Ճարտարապետության եւ ժառանգության ազգային հանձնաժողովի առաջին նիստը, որտեղ հուլիսի 9-ին ես հավաստիացրի, որ Փարիզի Աստվածամոր տաճարի սրաձողը պետք է կառուցվի ճիշտ Վենետիկյան խարտիայի նման։ Երբ ես վերադարձա Վալուա փողոց (մշակույթի նախարարություն), աշխատակիցները լարված էին. Ելիսեյան պալատը երազում է «ճարտարապետական ժեստի մասին» եւ ինձ մեղադրում է այն բանում, որ ես անում եմ ամեն բան, ինչ ցանկանում եմ։ Դե ինչ, սա վերջին անգամը չի լինելու։ Ես չհնազանդվեցի, երբ մի քանի օր անց, ճաշելով Բրիջիտ Մակրոնի հետ, նա ինձ ցույց տվեց մի նախագիծ, որը էրեկցիոն վիճակի ֆալոսի տիպի մի բան էր, որի հիմքը պատված էր ոսկե գնդերով»։

Ի վերջո, Ազգային ժողովը որոշեց, որ վերականգնումը պետք է «պահպանի հուշարձանի պատմական, գեղարվեստական եւ ճարտարապետական հետաքրքրությունը»։ 

Աղբյուրն՝ այստեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին